Ֆիննախ. ԵՏՄ-ից մեքենա ներմուծող ֆիզանձանց հարկերից ազատելն «անհավասար պայմաններ կստեղծի»![]() 20 փետրվարի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով - ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաներ ներկրելու ժամանակ ներմուծողից ԱԱՀ-ի գանձմանն ու այդ կապակցությամբ ԵՏՄ դժգոհություններին, հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում վերացնել այդ արգելքը: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել», - ասել էր Ալավերդյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն, իր հերթին, կրկին քննադատել է ընթացակարգը, հայտարարելով, որ ֆՖիզիկական անձանցից մեքենաներ ներմուծելու ընթացքում ԱԱՀ գանձելը պատնեշ է հանդիսանում: «Հանձնաժողովը սիստեմատիկ աշխատանք է տանում պատնեշների վերացման ուղղությամբ», - ասվում է Rusarminfo-ին ուղղված պարզաբանման տեքստում: Իր հերթին, ֆինանսների նախարարությունը տարածեԼ է հայտարարություն, որում, մասնավորապես, ասում է, որ ԵՏՄ սահմաններում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից, ինչը, սակայն, միշտ չի տեղի ունենում: Արդյունքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները, ապրանքը վաճառում է՝ գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում: «Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ ևս, և այդ տեսանկյունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ», - ասվում է հայտարարությունում: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաև, որ մարտին նախատեսված ԵԱՏՄ հարկային հարցերի Խորհրդատվական կոմիտեի նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը և նախատեսվում է մասնագիտական մակարդակում ձևավորել հնարավոր լուծումների վերաբերյալ ընդհանուր մոտեցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |