Ամերիաբանկի և Յուքոմի նոր ծառայությունը ՀՀ-ում՝ TV բանկինգ![]() 23 փետրվարի 2016 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և «Յուքոմ» ընկերությունը փետրվարի 23-ին հայտարարել են Հայաստանում նոր` Ամերիա TV բանկինգ ծառայության մեկնարկի մասին, որը եզակի է օնլայն գործարքների իրականացման բնագավառում: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս հարմար, պարզ և արագ կատարել կոմունալ վճարումները: Բոլոր անձինք, ովքեր միաժամանակ U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ և Ամերիաբանկի հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը և հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով վճարում կատարել: Ամերիա TV բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս նաև դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները` ցանկով և քարտեզով: Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց. «Յուքոմ» ընկերության հետ մշակել ենք Ամերիա TV բանկինգ ծառայությունը «Ձեր բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է» կարգախոսով` ստեղծելով կոմունալ վճարների իրականացման առավել հարմար տարբերակ»: Միաժամանակ նա նկատեց, որ «Յուքոմի» հետ արդեն գործակցել են՝ արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ մշակելով, իսկ սա արդեն երկրորդ համատեղ նախագիծն է: Բարսեղյանը կարծում է, որ երկու ընկերության այս նախագիծը լայն արձագանք կստանա հանրության շրջանում, և գործակցության արդյունքում հետագայում այլ ծրագրեր կիրականացվեն: Նրա խոսքով՝ Ամերիաբանկի համար կարևոր է հեռահար ծառայությունների ներդնումը ՀՀ-ում: «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկի հետ համատեղ նախաձեռնության նպատակներից մեկն է հնարավորինս թեթևացնել բաժանորդների առօրյան՝ ստեղծելով ևս մեկ այլընտրանքային ծառայություն, որը հնարավորություն կտա շատ արագ և հեշտ կատարել բոլոր վճարումները: «Սա Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն է, և, կարծում եմ, շատ շուտով TV բանկինգ ծառայությունը մեր բաժանորդների շրջանում կլինի ամենապահանջվածներից մեկը», - նկատեց նա: Ամերիաբանկի տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, պատասխանելով համակարգի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցին, նշեց, որ «Յուքոմ» ընկերությունը ծրագրային ապահովության հատուկ ծրագիր է մշակել, որը գործարքների բացարձակ անվտանգություն էապահովում: Ծառայության անխափան գործարկումն ապահովելու նպատակով իրականացվել են համակարգի թեստավորման և ինտեգրման աշխատանքներ, որոնց բարեհաջող ավարտից հետո միայն ծառայությունը փուլերով ներդրվում է: «Յուքոմ»-ի բոլոր բաժանորդները, որոնք ցանկություն կունենան օգտվել ծառայությունից, կարող են դիմել ընկերություն, իսկ նոր հաճախորդները, որոնք այսուհետ կօգտվեն «Յուքոմ» հեռուստատեսության ծառայություններից, ավտոմատ կստանան նաև այս ծառայությունը: Ըստ Ամերիաբանկի ամենամյա հետազոտության տվյալների՝ 2013-ին հերահառ բանկային համակարգերից օգտվել է ՀՀ բնակչության 1.3%-ը, 2014-ին՝ 2%-ը: Ընդ որում, 2014-ի դրությամբ Հայաստանում համակարգիչներից օգտվում էր բնակչության 83%-ը, 2012-ին՝ 77%-ը: Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Euromoney, Global Finance և he Banker/FT հեղինակավոր ամսագրերի մրցանակների, Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ անել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |