Արդարադատության փոխնախարարը՝ ՀՀ նոր օմբուդսմեն![]() 23 փետրվարի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 23-ին ավարտվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությունը: Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, ԲՀԿ-ն որոշումը թողել էր պատգամավորների կամքին, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Քվեարկությունից հետո տեղի է ունեցել Թաթոյանի երդման արարողությունը։ «Երդվում եմ հավատարիմ լինելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», - ասել է նա, գրում է Panorama.am-ը: Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին ներկայացվել է ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս որոշումն ընդունվել է փետրվարի 12-ի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում: Պաշտոնապես առաջադրվել էր Օմբուդսմենի 3 թեկնածու: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված թեկնածուները 3-ն են` Արման Թաթոյանը` Հանրապետական խմբակցության կողմից, Զարուհի Փոստանջյանը` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից և իրավապաշտպան Նարեկ Ալոյանը` Տիգրան Ուրիխանյանի կողմից: Քվեարկությունից առաջ՝ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում դեռևս ՄԻՊ թեկնածու Թաթոյանը հայտարարել է, թե իր իրավական կարգավիճակի շրջանակում գործակցելու է բոլորի հետ, անկախ նրանից՝ ով ինչպես է քվեարկելու: Նա նշել է, որ պատրաստվում է բացառապես այն սկզբունքների շրջանակում առաջ շարժվել, որոնք ներկայացրել է և կարևոր է համարում որ պաշտպանը աշխատի՝ զերծ լինելով որևէ կողմնորոշումից, գրում է Tert.am-ը: Թաթոյանը նկատել է, որ չի տալիս այնպիսի խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել: «Մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը չպետք է խղճահարություն առաջացնի, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է պաշտպանության կարիք ունենա, պետք է աջակցության կարիք ունենա»,- ասել է նա: Թաթոյանը հայտնել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է իր հնարավորությունները կապերը օգտագործել՝ ուժեղացնելու աշխատակազմը: Նա ասել է, որ ՄԻՊ-ը պետք է միջազգային կազմակերպությունների լիարժեք մասնակից լինի և նույնիսկ այդ չափանիշների թելադրողը: «Չի կարելի դիտարկել ՄԻՊ-ին պետության թշնամի, ՄԻՊ-ը լրացնում է պետական մարմինների համակարգը»,- նկատել է նա: Նրա ելույթից հետո սկսվել էր գաղտնի քվեարկությունը: Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |