Բելգիան ժամանակավորապես դուրս է եկել Շենգենի համաձայնությունից![]() 24 փետրվարի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Բելգիան հայտարարել է, որ ժամանակավորապես վերականգնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին` դիմակայելու համար ներգաղթյալների հոսքին, որոնք հեռանում են Լա Մանշի թունելի մոտ գտնվող Կալեի փախստականների ճամբարից: Այդ մասին հայտնել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը: «Մենք տեղեկացրել ենք Եվրահանձնաժողովին, որ ժամանակավորապես նահանջում ենք Շենգենից»,-հաստատել է Յամբոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԶԼՄ-ների արդեն հրապարակված լուրը: Վերահսկողությունը հաստատվել է արդեն փետրվարի 22-ին, լրացուցիչ ստորաբաժանումներ են գործուղվել դաշնային և տեղի ոստիկանության խառը կազմով` ավելի քան 250 մարդ: Ապօրինի ներգաղթյալներից շատերը, թունելի միջոցով Անգլիա հասնելու հույսը կորցրած, որոշել են փորձել բախտը Զեբրյուգգե նավահանգստում, որն ակտիվ ծովային հաղորդակցություն ունի Մեծ Բրիտանիայի հետ: Նրանք լքում են «Կալեի ջունգլիները», ինչպես հաճախ անվանում են քանդման ենթակա այդ դժվար կառավարվող փախստականների ճամբարը, և փորձում են Բրիտանիայի ափերին հասնել ապօրինի ծովային ճանապարհով, գրում է Forbes-ը: Բելգիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ այժմ «ջունգլիները» կարող են տեղափոխվել Բելգիայի ափամերձ տարածքներ: «Անհրաժեշտ է խուսափել տնտեսական ցանկացած հետևանքներից (ներգաղթյալների հոսքից) ափամերձ տարածքների և Զեբրյուգգե նավահանգստի համար»,-ասել է Յամբոնը: Խոսքը ռազմավարական կետերում մշտական հսկողության մասին է, որոնք հայտնի են իրավապահներին որպես մաքսանենգների կամ միգրանտների անցման ուղիներ ֆրանս-բելգիական սահմանով: «Դա կտևի այնքան, որքան կպահանջվի»,-ասել է ԱԳ նախարարը: Ավելի վաղ ԵՄ երկրների արդարատության և ներքին գործերի նախարարները Հաագայում արտահերթ հանդիպումից հետո դիմել էին Եվրահանձնաժողովին` խնդրելով օրենսդրական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան երկրներին կասեցնել միգրանտների ներհոսքը: Մասնավորապես, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները ավելի բարձր աստիճանի հսկողություն են պահանջել իրենց պետական սահմաններին: Ըստ գործող կանոնների, Շենգենի գոտու երկիրը կարող է փակել իր սահմանները մինչև 6 ամիս ժամանակով, սակայն Հաագայի հանդիպմանը նախարարները խոսել են այդ ժամկետը մինչև 2 տարի ավելացնելու մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |