Նախարար. Հայաստանը կարող է ապահովել դեպի Վրաստան 500 մլն խմ գազի տարանցումը

Նախարար. Հայաստանը կարող է ապահովել դեպի Վրաստան 500 մլն խմ գազի տարանցումը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ապահովել տարեկան մինչև 500 մլն խորանարդ մետր ծավալ գազի տարանցում Իրանից Վրաստան:

Նման հայտարարությամբ է Ազգային ժողովում հանդես եկել ՀՀ էներգետիկայի ու տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը, հայտնում է arka.am-ը:

Զախարյանը նշել է, որ որևէ կոնկրետ համաձայնություններ դեռևս չկան, հարցը քննարկվում է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Հայաստանի պատասխանատու մարմինների կողմից:

«Առկա գազամուղն օգտագործվում է հնարավորությունների 12-20%-ով», - ասել է նա:

Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար:

Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---