Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի![]() 26 փետրվարի 2016 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսյան արձակուրդների ժամանակաշրջանում Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը: Երևանն ամրագրումների աճի տեմպերով երկրորդ տեղում է. Առաջատարը Թբիլիսին է, այդ ուղղությամբ ամրագրումների թիվն աճել է 110%-ով: Երրորդ տեղում է Լարնական, ուր կմեկնի 50%-ով ավելի ուղեվոր, քան նախորդ տարվա ընթացքում, հայտնում է Aviaport-ը: Ներռուսաստանյան ուղղություններից աճել է դեպի Սոչի, Մոսկվա և Կալինինգրադ ամրագրումների թիվը: Դեպի Արևմտյան Եվրոպա ամրագրումներն, ընդհակառակը, նվազել են. Դեպի Փարիզ հոսքը կնվազի 46%-ով, դեպի Միլան՝ 28%-ով, դեպի Բերլին՝ 29%-ով: Երևանը ներառվել էր նաև ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում` ըստ Travel.ru տուրիստական սերվիսի: Հայաստանը հայտնվել է նաև երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան (2500 ռուբլի) երկրների ցանկում: Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |