Թուրքիայի մեջլիսում միայն քրդամետ կուսակցությունն է հրաժարվել Խոջալուի մասին կեղծիքներ քարոզելուց![]() 27 փետրվարի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ: Ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), քեմալականների «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցության ղեկավարները: Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խմբակցությունն է զերծ մնացել Հայաստանի ու հայկական զինուժի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կամ գրավոր հայտարարություն տարածելուց, գրում է Ermenihaber.am-ը: Այս փաստին անդրադարձած թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը դժգոհություն է հայտնում HDP-ի դրսևորած այդ կրավորական պահվածքի համար և այդ կուսակցությանն անվանում՝ «Հայերի սիրահար HDP»: Խոջալու գյուղն ադրբեջանական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի կենտրոնում, որտեղից, ըստ Human Rights Watch-ի, ամիսներ շարունակ հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Անկանոն հարվածների ու դիպուկահարների կրակոցներից հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կամ հաշմվել: Քանդվել են բնակելի տներ, հիվանդանոցներ, ու օրինական ռազմական թիրախներ չհանդիսացող այլ շինություններ, իսկ տեղի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչության: Այդպիսով, ադրբեջանական կողմի կրակակետի ոչնչացումը կյանքի գին ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով: Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրեց իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուի սպանությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Այն փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձան Ադրբեջանում ներքաղաքական դաժան պայքարի զոհերը, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը, նրա հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովն ու այլոք: Կարդացեք նաև՝ Ադրբեջանամետ քարոզիչ Գոլցի հերթական սուտը 1992թ. Աղդամի իրադարձությունների մասին մերկացվել է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |