ՄՄԿ-ն հորդորում է Մոգերինիին ազատ մամուլի թեման Բաքու այցի ժամանակ առաջնային դարձնել![]() 27 փետրվարի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մամուլի միջազգային կոմիտեի (ՄՄԿ) ղեկավար Ջոել Սայմոնը բաց նամակ է հղել ԵՄ փոխնախագահ և արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջան այցից առաջ: Ուղերձում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում ազատ մամուլի ծանր վիճակի վերաբերյալ: «Գրում եմ ձեզ, հիշեցնելու համար մամուլի ծանր վիճակն Ադրբեջանում և խնդրում եմ ազատ մամուլի թեման առաջնային դարձնել Բաքվում ձեր բանակցություններում»,-գրել է Սայմոնը, հայտնում է contact.az-ը: Ուղերձի հեղինակը հիշեցրել է լրագրողների ձերբակալության փաստերը, ԶԼՄ-ների հետապնդումներն ու ճնշումներն Ադրբեջանում, որոնք աննախադեպ են դարձել վերջին երկու տարում: Մինչ այդ, արգելվել է հեռարձակումը BBC-ի, «Ազատության» տեղի ռադիոկայաններում, փակվել են մի քանի տեղական անկախ ԶԼՄ-ների գրասենյակներ, ինչպես, օրինակ, Obyektiv TV, Mediaforum և այլ: 2014-ին փակվեց Meydan TV առցանց ռեսուրսի գրասենյակն անվտանգության մարմինների սպառնալիքների պատճառով, որոնք հետապնդում են նրա թղթակիցներին: Մի քանի լրագրող ձերբակալվել է խուլիգանության, թմրանյութրի շրջանառության, չարաշաման և այլ շինծու մեղադրանքներով: Այժմ առնվազն 8 լրագրող, ներառյալ Խադիջա Իսմայիլովային, մինչ օրս բանտում է: Չնայած բազմաթիվ դատավարական խախտումներին և ապացույցների բացակայությանը, դատարանները հրաժարվում են բավարարել լրագրողների բողոքարկումները: Դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, որ իր գերատեսչությունը պաշտոնական հետաքննություն է սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը մամուլի ազատության գաղափարին, որ արտահայտել եք Մամուլի ազատության համաշխարհային օրը, և կոչ ենք անում օգտագործել այդ հնարավորությունը` պաշտպանելու համար ձերբակալված մեր գործընկերներին Ադրբեջանում: Մասնավորապես, մենք խնդրում ենք օգտագործել փետրվարի 29-ին կայանալիք ձեր հանդիպումներն Ադրբեջանի պաշտոնյաների հետ` հաստատելու համար մամուլի ազատության կարևորությունը, կոչ անել այդ երկրի իշխանություններին առավել հանդուրժող մթնոլորտ ձևավորել, ինչպես նաև նշել, որ ԵՄ հետ Ադրբեջանի համագործակցությունը ենթադրում է խոսքի ազատության քաղաքացիների հիմնարար իրավունքի ապահովում: Այդ ճանապարհին շոշափելի քայլ կլիներ բանտերում գտնվող Ադրբեջանի 8 լրագրողների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն Ադրբեջանում»,-ասվում է ուղերձում: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ: Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |