Բացօթյա առևտրով զբաղվողներին կուղղորդեն դրա համար նախատեսված տարածքներ![]() 29 փետրվարի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ: «Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով:»,- ընդգծել է Մարգարյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները դեռևս 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |