«Հյուսիս-հարավի» շրջանակներում Սիսիանից Քաջարան ամբողջովին նոր ճանապարհ կկառուցվի![]() 29 փետրվարի 2016 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 4-ի Արտաշատից Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության առաջին արդյունքներն արդեն պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացրած իտալական «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության մասնագետները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին այժմ արդեն անցկացնում են հանրային քննարկումներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունան հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով տեղանքի նախնական վերլուծությունը, ինչպես նաև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռելիեֆին, շուրջ 300 կմ երկարությամբ ճանապարհահատվածն իտալական ընկերությունն ուսումնասիրության ընթացքում բաժանել է 2 հիմնական հատվածների՝ Արտաշատ-Սիսիան և Սիսիան-Քաջարան: «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիծ»,- նշել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» իտալական ընկերության ղեկավար Ատտիլիո Սիվիերոն: Կառուցվելիք նոր արագընթաց մայրուղին հնարավորինս պետք է շրջանցի մեծ ու փոքր համայնքները, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, գազատարները, էլեկտրահաղորդիչ կայանները: Այս հանդիպումից առաջ նախագիծը հանրային քննարկում է անցել նաև Սյունիքի մարզում: Ճանապարհի կառուցումից հետո հանրապետության դեպի հարավային դարպաս գնացող մայրուղին կկրճատվի մոտ 80 կմ: Դրան կնպաստի մի շարք հատվածներում նախատեսվող թունելների կառուցումը: Թունելիներից ամենաերկարը կլինի 8 կմ: Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը կհամաֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի կողմից: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |