Հետազոտող. Իրանի 600 եկեղեցուց 480-ը հայկական են![]() 29 փետրվարի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Իրանում 600 եկեղեցի կա, որոնցից 480-ը հայկական են: Այս մասին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովին «Հայկական եկեղեցիները» թեմայով զեկույցը ներկայացնելիս ասել է Իրանից հետազոտող Շահեն Հովսեփյանը: Ըստ նրա՝ եկեղեցիներից մի մասը լքված վիճակում են, բայց 80-ը դեռևս կանգուն ու բանուկ են։ Հովսեփյանը նշել է, որ եկեղեցիները կառուցվել են բնիկ հայերի ու եկվոր գաղթական հայերի կողմից, գրում է Tert.am-ը: «Երկու պայմանով են կառուցվել, որ եկեղեցիները չունենային զանգատուն, և՛ խաչ, և՛ արտաքինից չնմանվեին հայկական եկեղեցու: Հայ վարպետն այնպիսի եկեղեցի պետք է կառուցեր, որը չնմանվեր ՀՀ-ում կառուցվող եկեղեցիների», - պարզաբանել է նա: Միայն Նոր Ջուղայում հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 25-ի: Հովսեփյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է ներկայացնել Նոր Ջուղան իր բոլոր ճարտարապետական շերտերով՝ տներ, եկեղեցիներ, բնակչություն: Իրանի Սպահանի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Ահմադ Մոնթազերին, ով Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում և հարակից շրջաններում հայկական հուշարձանների հետազոտությամբ էր զբաղվել, խոսել է հայկական և պարսկական տների տարբերություններից: Ըստ նրա՝ հայկական տների սկզբում այգին է, և որից հետո տունն է՝ ընդհանուր սենյակներով, իսկ պարսկական տները բաժանված են երկու մասի՝ առաջին հատվածը հյուրերի համար է, իսկ մյուս մասն անջատված է՝ ընտանիքի համար: Թե ինչքանով են հայկական տների պահպանվել՝ Մոնթազերին ասել է, որ Ջուղայի շրջանում, երբ 1985թ-ին առաջին անգամ ուսումնասիրել են՝ մոտ 300 հայկական տներ կային հին շրջանից մնացած, բայց երբ այս տարի են գնացել ուսումնասիրելու, մնացել է ընդամենը 70 տուն: 2014-ին հայտնի է դարձել, որ Իրանը պատրաստ է ձեռնամուխ լինել Տղմուտ գետի ափին գտնվող միջնադարյան հայկական երեք եկեղեցու վերանորոգմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |