29 փետրվարի 2016 - 22:17 AMT
Լևոն Յոլյանը՝ էներգետիկայի ու բնական պաշարների նոր նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով պաշտոնում է նշանակվել Լևոն Յոլյանը, ով նախկինում զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Լևոն Յոլյանը նաև զբաղեցնում է ՀՀ շախմատի ֆեդերայիայի տեղակալի պաշտոնը: