2016-ի փետրվարին Անթալիա է այցելել 55 ռուս զբոսաշրջիկ 2015-ի փետրվարին՝ 8.307-ի դիմաց![]() 1 մարտի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրի հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում: Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային: Ըստ CNNTurk-ի՝ 2016-ի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ: Եվ սա այն դեպքում, երբ 2015-ի նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել էր 8.307, գրում է Ermenihaber.am-ը: Հայտնի տուրիստական կենտրոնը 2016-ի հունվար ամսին ընդհանուր առմամբ արձանագրել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին անկումը հասել է 39 տոկոսի: Նախկինում Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան մոտ 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |