Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը Նյու Յորքում է անցկացվելու![]() 1 մարտի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկնարկից 10 օր առաջ հայտնի է դարձել եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը: Այն կայանալու է 2016-ի նոյեմբերի 11-30-ին, Նյու Յորքում: Այդ մրցաշարին մասնակցում են 8 առաջատար գրոսմայստերներ, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: ՖԻԴԵ-ի հովանավոր «Ագոն» ընկերության կայքէջում արդեն տեղադրված է ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքի պետի՝ Բիլ դե Բլասիոյի ողջույնի խոսքը: Եզրափակիչ մրցամարտի պարգեւավճարը կազմում է $1 մլն, worldchess.com-ին հղումով գրում է «Ա1+»-ը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա մարտի 10-30-ը Մոսկվայում կայանալիք հավակնորդների մրցաշարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |