3 հայ լեռնադահուկորդ կմասնակցի Իտալիայի մրցաշարին![]() 2 մարտի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող պատանի լեռնադահուկորդները մարտի 2-ից 5-ը կմասնակցեն Իտալիայի Ֆոլգարիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնու մէ ՀԱՕԿ լրատվության բաժինը: «Տոպոլինո»-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա 3 մարզիկ՝ Հարություն Հարությունյան, Վազգեն Առաքելյան, Ժիրայր Ատաքելյան (Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի սաներ): «Մեր լեռնադահուկորդները Իտալիայում կունենան երկու մեկնարկ: Կմրցեն հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում»,- ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Գավաթին խաղարկությանը ըստ տարիքային խմբերի կմասնակցեն մոտ 300 մարզիկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |