ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչություններ իրագործելու ԻՊ ծրագրերի մասին![]() 4 մարտի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առաջիկայում ահաբեկչական գործողություններ են ծրագրում Եվրոպայում, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հավաստի տեղեկատվությունը փաստում է, որ ԻՊ-ն, «Ալ Քայիդան» և նրանց կողմնակիցներն ահաբեկչական գործողություններ են ծրագրում Եվրոպայում մոտ ապագայում: Բոլոր եվրոպական երկրները խոցելի են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում է, «ծայրահեղականների թիրախում կարող են հայտնվել մեծ սպարտային իրադարձությունները, թատրոնները, բաց շուկաները, ավիացիոն ծառայությունները, տրանսպորտային համակարգերը և հանրային վայրերը»: «Իշխանությունները համարում են, որ ահաբեկչությունները Եվրոպայում կշարունակվեն բարձր հավանականությամբ, քանի որ Սիրիայից և Իրաքից այնտեղ են վերադառնում եվրոպական երկրների քաղաքացիներ, որոնք միացել են ԻՊ-ին»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Ավելի վաղ նման զգուշացում էր տարածել նաև Եվրոպոլը: «Ակնկալվում է, որ ԻՊ կամ այլ կրոնական ահաբեկչական խմբավորումները հարձակում կգործեն ինչ-որ տեղ Եվրոպայում, թիրախը լինելու է բնակչության շրջանում զոհերի մեծ քանակը»,-ասել էր Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը: Փետրվարի սկզբին «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» կազմակերպության իսլամիստները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին` խոստանալով խլել նրանից Սեուտա և Մելիլիա անկլավները, որոնք գտնվում են Աֆրիկայի հյուսիսում: Հունվարի սկզբին վերոնշյալ կազմակերպության անդամները տեսանյութ էին տարածել` սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |