ԱՄՆ-ն երկրորդ ավիաբազան է հիմնում Սիրիայում![]() 7 մարտի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գործնականում ավարտել է առաջին ավիաբազայի շինարարությունը քրդերի կողմից վերահսկվող շրջանում` Սիրիայի հյուսիսում Ռամիլան քաղաքում: Միաժամանակ կրկնակի նշանակության երկրորդ բազան է ստեղծվում Քոբանի քաղաքի մոտ` թուրքական սահմանից ոչ հեռու: Ինչպես հայտնում է «Վեդոմոստին» քրդական լրատվական BasNews գործակալության վրա հղումով, ավիաբազան օգտագործվելու է ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակներով: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ-ն ավիացիոն ռազմակայան է կառուցում Էլ Հասակե գավառում` Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի տարածքում: Ռազմակայանի տարածքում վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներ ու բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք ու զինամթերք են առաքում քրդերին: Շրջանը, որտեղ գտնվում է ռազմակայանը, սիրիացի քրդերի վերահսկողության տակ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հսկողություն են հաստատել Սիրիայում որևէ օդանավակայանում: Նա նշել է, որ Սիրիայում խմբավորման հզորությունը փոքր է մնում: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |