25 հունվարի 2007 - 18:30 AMT
Հայաստանում յուրաքանչուր տարի մոնիթարինգ է անցկացվելու ԱԳԳԾ միջոցառումների կատարման առիթով
ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործնեության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստանում ամենամայա մոնիթորինգ է անցկացվելու` ծրագրի կողմից նախատեսված միջոցառումների ծրագրի կատարման հարցով: Այդ մասին Երեւանում հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր մոնիթորինգից հետո կորոշվեն ԱԳԳԾ իրականացման մյուս փուլերը: Ինչ վերաբերում է պաշտոնաթողության դիմումին, որը նա ներկայացրել է անցյալ շաբաթ, ապա գեներալ-լեյտենանտը հաստատել է իր որոշումը: «Ես պաշտոնաթող եմ լինում եւ պատրաստվում եմ մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին»,- նշել է նա: