Ազգայնական ուկրաինուհին խոստովանել է՝ ղարաբաղյան պատերազմին մասնակցել է Ադրբեջանի կողմից

Ազգայնական ուկրաինուհին խոստովանել է՝ ղարաբաղյան պատերազմին մասնակցել է Ադրբեջանի կողմից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակցող կամավորական գումարտակներից մեկի անդամը հայտարարել է ղարաբաղյան պատերազմին իր մասնակցության մասին: Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian-ը, «Մամա Տանյա» կեղծանունով ուկրաինուհին հայտարարել է, որ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Ադրբեջանի կողմից:

1990-ականներին նա ամուսնու հետ բնակվում էր Ադրբեջանում և որպես սանիտար մասնակցել է ռազմական գործողություններին ղարաբաղյան հակամարտության ժամանակ:

«Մամա Տանյայի» փորձն ու ազգայնական աշխարհայացքը ստիպել են նրան անդամագրվել Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմին, որտեղ նրա խնդիրն էր առաջին բուժօգնությունը ցույց տալ զինվորներին և վիրավորներին դուրս բերել մարտի դաշտից հատուկ գործողությունների ժամանակ:

Ուկրաինացի ազգայնականները բազմիցս են խոստովանել, որ կռվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և աջակցել են Ադրբեջանին ԼՂՀ դեմ ագրեսիայում 1990-ականներին: Ուկրաինայի Վոլինսկի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռոման Կուլիկը ևս խոստովանել է, որ ուկրաինացի տանկիստներն, արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո, մնացել են ծառայելու ադրբեջանական բանակում: Նրանք ոչ միայն կռվել են Ադրբեջանի կողմից, այլ նաև վարժեցրել են զորակոչիկներին: Ուկրաինցիներից բացի, Բաքուն պատերազմի ընթացքում դիմել է նաև ռուս վարձկանների, ինչպես նաև աֆղան մոջահեդների ու թուրք վարժեղնողների օգնությանը:

Ուկրաինական կամավորական գումարտակները կոշտ ազգայնականների համբավ ունեն և ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր են: «Այդար» գումարտակի անդամներին Amnesty International –ը մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ: Ուկրաինացի կամավորների շարքերում կան նաև կանայք, որոնք ոչ միայն որպես բուժաշխատողներ են գործում, այլ նաև ակտիվ մասնակցություն ունեն ռազմական գործողություններին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---