344 գյուղում տեղադրված անվճար Wi-Fi սարքերը կնվիրաբերվեն համայնքներին![]() 10 մարտի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Համապատասխան որոշումն ընդունել է Կառավարությունը մարտի 10-ի նիստում: Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում 344 գյուում տեղադրված ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքերը կնվիրաբերվեն համայնքներին: Համապատասխան որոշում է ընդունվել մարտի 10-ի գործադիրի նիստի ընթացքում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, ՀՀ գյուղերում իրականացնում է անլար ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիր: Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից: ծրագիրն իրականացվում է ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |