Պուտին. Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջող են, սակայն «օբյեկտիվ դժվարություններ» էլ կան![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրին: Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հաջող են զագրանում: «Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթ կրող դժվարություններ: Ես ի նկատի ունեմ նախևառաջ մեր տնտեսական փոխհարաբերությունները, սակայն այստեղ էլ, մենք հասկանում ենք, որ կարող ենք, ընդհանուր առմամբ, բավարարված լինենք նրանով, ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունները», - նշել է ՌԴ նախագահը: Սերժ Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պուտինին նախորդ հանդիպումների ընթացքում ձեռքբերած համաձայնությունների իրագործման համար: «Թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում», - նշել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը անհանգստացած է ՀԱՊԿ սահմանամերձ տարածաշրջանում իրավիճակով: «Կրկին հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք ՌԴ դիրքորոշումը սիրիական հարցի շուրջ: Եվ, իհարկե, ողջունում ենք ԱՄՆ հետ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը. Դա կարող է հարցի քաղաքական լուծման բանալին դառնալ», - նշել է նա: ՌԴ և ՀՀ նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության, եվրասիական ինտեգրման, ռուս-հայկական հարաբերությունների շրջանակներում այլ կարևոր հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |