Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն առաջարկում է Սիրիան մասնատել Հարավսլավիայի օրինակով![]() 11 մարտի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը Սիրիայում շարունակվում է և ժամանակն է երկիրը մի քանի մասի բաժանել: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը: Foreign Policy-ի համար գրված իր հոդվածում նա նույնիսկ մի քանի տարբերակ է առաջարկել` Հարավսլավիայի, Բոսնիայի և Իրաքի օրինակով: Ստավրիդիսն ասել է, որ թեև հիմա Սիրիայում հրադադար է, սակայն պատերազմը տարածաշրջանում այդքան շուտ չի ավարտվի: Գլխավոր խնդիրն այն է, որ հիմնական դերակատարներն իրենք չեն կարողանում համաձայնության հասնել` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն վիճում են Ասադի ճակատագրի մասին, Սաուդյան Արաբիան և Իրանը խրվել են աշխարհաքաղաքական և կրոնական հակամարտության մեջ, գրել է գեներալը հոդվածում: Ըստ Ստավրիդիսի, ակնհյատ է դառնում, որ միասնական սիրիական պետություն գոյություն չունի` ժամանակն է մտածել Սիրիան մասնատելու մասին: Ստավրիդիսը համաձայն է. այդ որոշումը ռիսկային է, բարդ, սակայն ըստ նրա, այդ տարբերակը պետք է քննարկվի ժնևյան բանակցությունների ժամանակ: Ըստ գեներալի, Սիրիան ստեղծվել է միայն Առաջին աշխարհամարտից հետո և չի կարող պարծենալ հին քաղաքակրթությամբ, ինչպես Իրանը կամ Հունաստանը: Որպես քաղաքացիական պատերազմի պատճառներ նա նշել է Ասադի ռեժիմի դաժանությունը, ջրի պակասը, «արաբական գարունը», նաև այն, որ երկիրը տարբեր էր կրոնական ու ազգային հատկանիշներով: Սիրիայի ապագան գեներալն այսպես է պատկերացնում` Դամասկոսի շուրջը կլինի ալևիների շրջանը Ասադի և նրա հետնորդների կառավարմամբ, կենտրոնական շրջանը կղեկավարվի չափավոր սունիների կողմից` ահաբեկչական խմբավորումների ոչնչացումից հետո: Երկրի արևելքում կարող է քրդական անկլավ հայտնվել: Մոտեցումը Սիրիայի մասնատմանը կարող է տարբեր լինել` ամբողջական մասնատումից, ինչպես Հարավսլավիայում, մինչև դաշնություն, ինչպես Բոսնիայում, թույլ դաշնություն` ինչպես Իրաքում: Ստավրիդիսը զգուշացրել է, սակայն, որ ցանկացած մասնատում վատ օրինակ է լինելու աշխահի փոքրամասնությունների համար և նման խնդիրները միշտ բարդ է քննարկել, հայտնում է Russia Today-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |