Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Գիրի՝ ոչ ոքի, հաջորդ մրցակիցը՝ Անանդ![]() ![]() PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքիով է մեկնարկել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 65-րդ քայլին համաձայնել է ոչ ոքի արդյունքին, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ ոքի է ավարտվել Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա պարտիաները: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը հաղթել է Տոպալովին: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի հենց Անանդի հետ: Մյուս զույգերն են. Սվիդլեր-Տոպալով, Կարուանա-Գիրի, Կարյակին-Նակամուրա: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |