Թուրքիան նոր գործողություն է պատրաստում քրդերի դեմ![]() 12 մարտի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր Դիարբեքիրի Սուր շրջանում և Շիրնակ գավառի Ջիզրե քաղաքում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «8 շրջան մաքրվել է ահաբեկիչներից: Սակայն դեռ խրամատներ ու բարիկադներ կան Հաքքյարի գավառի Յուքսեկովեում, Շիրնակում և Մարդին գավառի Նուսայբինում: Բոլոր բարիկադները վերացվելու են: Մենք մտադիր ենք այնտեղ գործողություն սկսել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքից հետո: Գործողության մեկնարկի մասին տեղաբնակները կիրազեկվեն»,-ասել է Ալան լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ այդ շրջաններում նախատեսվում է պարետային ժամ սահմանել: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |