Քաղաքապետ. Գովազդային վահանակները պետք է տեղադրվեն սահմանված վայրում, ոչ թե որտեղ պատահի![]() 12 մարտի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա են եղել աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների վարչությունների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև ոլորտների պատասխանատուները: Խորհրդակցության շրջանակում ներկայացվել է վարչությունների կատարած աշխատանքների 2015-ի հաշվետվությունը: Անդրադառնալով արտաքին ձևավորման և գովազդի վարչության գործառույթներին՝ քաղաքապետը նշել է. «Մենք պետք է նախ և առաջ ներկայացնենք ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերի մասին հաշվետու լինենք մեր համաքաղաքացիներին ու պարբերաբար ներկայացնենք արձանագրված թերացումները: Վարչությունն այս ուղղությամբ շատ անելիք ունի, և ակնկալում եմ, որ այսուհետ կլինեք ավելի նախաձեռնող»: Անդրադառնալով ոլորտում գրանցած ձեռքբերումներին՝ քաղաքապետը հատկանշել է մայրաքաղաքի կենտրոնում խոշոր գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացն ու մասնավորի հետ ակտիվ գործակցությունը: «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն խնդրին, որ երբեմն առաջանում է մեր բնակիչների համար արտաքին գովազդի տարբեր վահանակների պատճառով: Մոտեցումն այստեղ հստակ է. գովազդի տեղադրման թույլտվություն ունենալը չի նշանակում, թե որտեղ ուզեն և ինչպես ուզեն, կարող են տեղադրել իրենց վահանակները: Ինչպես քաղաքապետարանի վարչությունը, այնպես էլ 12 վարչական շրջանի գովազդի բաժիններն այստեղ անելիք ունեն: Հետևեք, որ գովազդային վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի»,- ընդգծել է Մարգարյանը: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գործառույթների հետ կապված ևս քաղաքապետը որոշ դիտարկումներ է ներկայացրել: «Առևտրի ոլորտում մի շարք ուղղություններով վարչությունն ունի շարունակական անելիքներ. առաջին հերթին պետք է հետևողական հսկողություն իրականացվի բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, ընդ որում, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, բացատրական աշխատանքներ տարեք բնակիչների հետ և ուղղորդեք նրանց դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ: 2016-ին ակնկալում եմ թե՛ ձեր և թե՛ վարչական շրջանների առևտրի բաժինների սրտացավ ու հետևողական աշխատանքը»,- ասել է քաղաքապետը: Քաղաքապետն անդրադարձել է նաև գիշերային աղմուկի դեմ տարվող շարունակական պայքարին ու հանձնարարել է խախտում թույլ տվող օբյեկտների մասին բնակիչների կողմից ստացվող բողոք-դիմումների ուսումնասիրման և խնդրի լուծման հարցում լինել խիստ հետևողական: Բացի այդ, հանձնարարվել է նաև առևտրի վարչության այն գործառույթների շրջանակում, որոնց լիարժեք իրականացման հարցում կառաջանա անհրաժեշտություն, շարունակել ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ: Ամփոփելով ներկայացված հաշվետվությունները և դրական գնահատելով վարչությունների 2015-ին իրականացրած աշխատանքները՝ քաղաքապետը հորդորել է հետևողականորեն շարունակել նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը: 2016-ի փետրվարին արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրել է մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները: Արդյունքում ապամոնտաժվել է թվով 16 գովազդային վահանակ, մյուսների մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանք այլ վայրեր տեղափոխելու համար: 2013-ին քաղաքում ապամոտաժվել է օրենսդրության պահանջներին հակասող ավելի քան 300 գովազդային պաստառ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |