Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը»-ը ճապոներեն է հրատարակվել![]() 15 մարտի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» գիրքը (A Concise History of the Armenian People) հրատարակվել է ճապոներեն։ 528 էջանոց ամուր կազմով գիրքը հրատարակվել է Տոկիոյի Fujiwara-Shoten հրատարակչության կողմից, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Բուռնությանի գիրքը հասանելի է Amazon առցանց խանութում` $84-ով: Աշխատությունը թարգմանվել է ճապոնացի պրոֆեսորներ Շոհեյ Կոմակիի ու Դաիսակու Վատանաբեի ջանքերով: «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» աշխատությունն արդեն թարգմանվել է հայերեն, թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն. շուտով կներկայացվի նաև պարսկերեն տարբերակը: Այս գիրքն ակտիվորեն օգտագործվում է բազմաթիվ արտասահմանյան բարձրակարգ բուհերում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |