Ապրիլի 29-ին Իրանում կկայանա խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը![]() 15 մարտի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Իրանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը: Այդ մասին հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Ալի Մոթլագը, որը զբաղվում է ընտրական գործընթացների հետ կապված հարցերով: Ըստ նրա, «օրենսդիր մարմնի ընտրությունների երկրորդ փուլը Սահմանադրության պաշտպանների խորհրդի հաստատմամբ կկայանա ապրիլի 29-ին»: Երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ փետրվարի 26-ին կայացած առաջին փուլում անհայտ մնացին 290 մանդատից 69-ի տերերը, քանի որ հավակնող թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ 25%-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրանում փետրվարի 26-ին կայացել են 10-րդ գումարման մեջլիսի ընտրությունները, որին մասնակցող 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել են: Այս մասին հայտնել է մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա տեղեկացրել է, որ հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74%-ը, 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուի միջև: Հարավային ընտրատարածքում Ժորժ Աբրահամյանը պայքարել է միայնակ, քանի որ մյուս թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել: Քարոզարշավի սկզբում հայ համայնքին հատկացված երկու տեղի համար պայքարում էր 9 իրանահայ թեկնածու, սակայն նրանցից 5-ը ինքնաբացարկ են ներկայացրել: Խանլարյանը նաև տեղեկացրել է , որ, ընդհանուր առմամբ, ամբողջ Իրանում ընտրություններին մասնակցության թիվը բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից 31 մլն-ը մասնակցել է ընտրություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |