Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում 45 քուրդ զինյալի ոչնչացման մասին![]() 15 մարտի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 45 անդամ է ոչնչացվել հյուսիսային Իրաքում Թուրքիայի ՌՕՈւ գործողության ժամանակ: Այդ մասին հայտնել է թուրքիայի գլխավոր շտաբը: «Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է անջատողական ՔԱԿ-ի 45 անդամ»,-ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Ասվում է նաև զինամթերքով երկու պահեստի և ՔԱԿ երկու զենիթային համակարգի ոչնչացման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 14-ին գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական օդուժի գործողությանն Իրաքում մասնակցում է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս է հարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ անդամներ»,-ասվում էր գլխավոր շտաբի հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |