Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել ևս մեկ շրջանում![]() 15 մարտի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի իշխանությունները մարտի 15-ին պարետային ժամ են հայտարարել նահանգի Քայնարթեփե շրջանում, հայտնում է Tert.am-ը Haberler թուրքական կայքի վրա հղումով։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն կսկսվի Թուրքիայում արգելված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ։ Այդ հայտարարությունից հետո Հաքքարի և Շըրնաք նահանգներում պարետային ժամ էր հայտարարվել։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է պարետային ժամ սահմանելուն կողմ լինելու մասին։ Թուրքիան շարունակում է քրդական ուժերին հարվածներ հասցնել նաև Իրաքի հյուսիսում։ Պարետային ժամ Թուրքիայի տարբեր նահանգներում պարբերաբար հայտարարվում է 2015 թվականի դեկտեմբերից։ Քրդաբնակ մի շարք շրջաններում բախումները թուրք ուժային կառույցների ու քուրդ զինյալների միջև չեն դադարում։ Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |