Հոլանդիայում Վ. Օսկանյանը կներկայացնի ՀՀ քաղաքական եւ տնտեսական զարգացան գործընթացը

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ից 31-ը Հայաստնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գտնվելու է Նիդերլանդներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Նիդերլանդների Հայկական կազմկերպությունների դաշնությունում (FAON), այցելության շրջանակներում Վարդան Օսկանյանը կհանդիպի իր հոլանդացի գործընկեր Բեն Բոտի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ: Հաագայի Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում` Clingedael, ՀՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ կունենա «Փոքր երկրների դիվանագիտություն» դասախոսությամբ, որը նվիրված է Հայաստանի զարգացմանը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ԵՄ հարաբերությունների մակարդակին տարածաշրջանային համատեքստում: Հունվարի 30-ին համաձայնագիր կստորագրվի Ռոտրդամի միջազգային կինոփառատոնի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնի միջեւ: Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը նաեւ կհանդիպի Նիդերլանդների հայ համայնքի նարեկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---