Վրացական գինու արտահանումը ՌԴ 2016-ի երկու ամսում աճել է 2.5 անգամ

Վրացական գինու արտահանումը ՌԴ 2016-ի երկու ամսում աճել է 2.5 անգամ

PanARMENIAN.Net - 2016-ի առաջին երկու ամսում Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 2,5 մլն շիշ գինի` 2015-ի նույն շրջանի 1 միլիոնի դիմաց: Այդպիսով, վրացական գինու առաքումները Ռուսաստան աճել են 2,5 անգամ, հայտնում է «Միր 24»-ը:

Ռուսաստանից բացի, վրացական գինին առաքվում է նաև Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան և Չինաստան: Սակայն այդ երկրներ առաքված գինու համախառն ծավալը ռուսաստանցիների խմածի նույնիսկ կեսը չի կազմում: Արտահանողները դա կապում են ՌԴ-ում գինու սպառման ընդհանուր աճի հետ ` այսօր ռուսաստանցիները տարեկան 7%-ով ավելացրել են գինու սպառումը: Տեղական արտադրությունն աճում է 3-5%-ով:

2006-ին արգելվեց վրացական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, որը գործեց 7 տարի: Բայց նույնիսկ այդ մեծ ընդմիջումը չխանգարեց Ռուսաստանին նորից դառնալ վրացական գինու հիմնական գնորդը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---