Մշակույթների, կրոնների և արվեստների ականատեսը. BBC-ն անդրադարձել է քաղաք Անիին![]() 16 մարտի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է հնագույն հայոց մայրաքաղաք Անիին` ներկայացնելով քաղաքի հայտնի եկեղեցիներից մի քանիսը: «Անին, որը հազարավոր բնակիչներ է ունեցել միջնադարում, Բագրատունիների հայկական դինաստիայի օրոք եղել է տարածաշրջանի հզոր մշակութային կենտրոնը: Այսօր այն լքված վայր է, որը միայնակ կանգնած է հյուսիսարևելյան Թուրքիայի հեռավոր սարահարթում` Կարս սահմանային քաղաքից 45 կմ հեռավորությամբ: Քայլելով 90 տարի առաջ լքված ավերակների կողքով` միակ ձայնը, որ կարելի է լսել, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային կիրճում ոռնացող քամին է», - ասվում է հոդվածում, գրում է Tert.am-ը: Նշվում է, որ Անիի այցելուներին քաղաքի պարիսպների մոտ ողջունում են 3 դարում քաղաքում իշխող հինգ կայսրության ավերակները, դրանց թվում` Բագրատունյաց, Բյուզանդական, Սելջուկ թուրքերի, վրացիների և օսմանցիների: Բնական սահման դարձած Ախուրյան գետի հնագույն կամուջի ավերակները ասես ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների քարացած իրականությունը: Գրված է նաև, որ չնայած հայ-թուրքական լարված հարաբերություններին` հնագետների և ակտիվստների կողմից փորձեր են արվում փրկելու քաղաքի ավերակները: Պատմաբանները երկար տարիներ բարձրաձայնում են Անիի կարևոր նշանակության մասին` որպես միջնադարյան մշակութային հանգույցի: «11-րդ դարում իր ծաղման օրոք Անին 100 000 բնակիչ ունեցող քաղաք էր` բազմաթիվ տներով, արհեստանոցներով ու տպավորիչ եկեղեցիներով, որոնց շնորհիվ այն հայտնի էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», որոնց թվում էին 10-րդ դարում կառուցված Սբ. Գրիգորը, Տիգրան Հոնեցին: Թեև Անիի պատմությունը ավելի շատ մարտադաշտ է հիշեցնում, քաղաքի ավերակները ներկայացնում են պատմության տարբեր փուլեր, երբ քաղաքը ականատեսն էր մշակույթների, կրոնների և արվեստների փոխակերպումների, եզրափակում է աղբյուրը»։ Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն: Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |