Բաշար Ասադի խորհրդականը չի բացառում ռուսական զորքերի վերադարձը Սիրիա![]() 16 մարտի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը չի բացառել, որ ռուսական զորքերը կարող են վերադառնալ երկիր: Ընդ որում նա նշել է, որ սիրիական բանակը բավականին հզոր է շարունակելու համար հաջող հարձակումը: Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում Բութաին Շահաբանը, որին Reuters-ը համարոմ է Ասադի հիմնական խորհրդականներից մեկը, մեկնաբանել է Պուտինի որոշումը օդատիեզերական ուժերի մեծ մասը Սիրիայից դուրս բերելու մասին: «Եթե մեր ռուս բարեկամները դուրս են բերում իրենց ուժերի մի մասը, դա չի նշանակում, որ նրանք չեն կարողանա վերադառնալ Սիրիա»,-գտնում է Շահաբանը: Ասադի խորհրդականը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում չի գործադրել Դամասկոսի վրա. «Ռուսատանը մեր դաշնակիցն է և բարեկամը, որը հարգալից է խոսում մեզ հետ»: Հետագա իրադարձությունների վերաբերյալ Շահաբանը նշել է, որ սիրիական բանակը իր այժմյան վիճակով կարող է ոչ միայն պահապնել վերջին ամիսներին ձեռք բերված հաջողությունները, այլ նաև նոր տարածքներ ազատագրել գրոհայիններից, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ Ասադի խորհրդականի, միջազգային հանրությունն այժմ պետք է դադարեցնի զենքի առաքումн ընդդիմադիր խմբավորումներин, որոնք կռվում են կառավարական бանակի դեմ: «Գնդակն այժմ ամերիկացիների կողմն է: Հիմա ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն ահաբեկչների ֆինանսավորումը»,-հավելել է նա: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ընթերցեք նաև` Իրանի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՌԴ ՌՏՈւ դուրսբերումը Սիրիայից Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա Պուտին-Օբամա հեռախոսազրույց. ՌԴ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |