Հայկական Shadowmatic-ը՝ IMGA միանգամից երկու անվանակարգերի հաղթող![]() 16 մարտի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Սան-Ֆրանսիսկոյում կայացած IMGA (International Mobile Gaming Awards) մրվանակաբաշխությունում հայկական Shadowmatic խաղը լավագույնն է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում: Հավելվածը հաղթել է «Լավագույն տեխնիկական լուծում» և «Մարդկանց ընտրությունը» անվանակարգերում: Shadowmatic-ը հայկական Triada Studio-ի ստեղծված խաղն է: 2015 թվականի հունիսին խաղը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը` դառնալով մրցանակին արժանացած առաջին հայկական հավելվածը: Խաղը նաև արժանացել է 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Խաղն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների: IMGA-ն մոբայլ խաղերի ներկայացման առաջատար հարթակներից մեկն է, որին ներկայացվում են iPhone, Android և այլ համակարգերի համար նախատեսված լավագույն լուծումները: IMGA-ն անցկացվում է արդեն 12-րդ անգամ: Կարդացեք նաև. Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |