Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները չեն գործի. Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել![]() 17 մարտի 2016 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Թուրքական Demokrathaber լրատվակայքի թղթակից Հրանտ Գասպարյանը տեղեկացնում է, որ Գլենդելի դպրոցների տարածաշրջանային միությունը միաձայն ընդունել է այս մասին առաջարկված բանաձևի նախագիծը: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Նշվում է նաև, որ Գլենդելի դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», գրում է Ermenihaber.am-ը: Թեմայի վերաբերյալ հայտարություն տարածած ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA) այս բանաձևի ընդունումը որակել է որպես կարևոր քայլ՝ հանուն արդարության պայքարող ամեն մեկի համար: 2015-ին Գլենդելի քաղաքական խորհրդի անդամները, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն ընդունել են հռչակագիր՝ ապրիլը հայտարարելով «Հայոց ցեղասապության հիշատակման» ամիս: 2015-ին առաջին անգամ Գլենդելի քաղաքական խորհրդի բանաձեւում կոչ է արվում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսի անդամներին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |