Եվրահանձնաժողովի նախագահ. Առաջիկա 10 տարում Թուրքիան չի միանա ԵՄ-ին![]() 17 մարտի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի ակնկալում, որ Եվրամիության և Թուրքիայի ավելի սերտ համագործակցությունը միգրացիոն ճգնաժամի շուրջ, նշանակում է, որ Թուրքիան կանդամակցի կառույցին մոտ ապագայում: Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարեց, որ Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը համալրման կարիք ունի: Հարկ կլինի առաջիկա օրերին մի շարք հարցեր լուծել, ստանալու համար բոլոր անդամ երկրների և եվրոպական ինստիտուտների համաձայնությունը:Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Handelsblatt թերթի վրա հղումով: Մարտի 17-ին և 18-ին Բրյուսելում տեղի կունենա գագաթնաժողով, որտեղ կքննարկվի միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ում և համագործակցությունը Թուրքիայի հետ դրա դեմ պայքարում: Նախատեսված է ԵՄ անդամ 28 երկրների վարչապետների հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ: Քննարկվող համաձայնագիրը ԵՄ և Թուրքիայի միջև նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը կարագացվեն Թուրքիայի հետ բանակցությունների այցագրերի ազատականացման վերաբերյալ բանակցությունները, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյի հատկացման հարցը: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Ընթերցեք նաև. Տուսկ. ԵՄ և Թուրքիայի միջև համաձայնագիրը լրամշակման կարիք ունի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |