30 հունվարի 2007 - 16:38 AMT
Մոսկվայում հայ է գնդակահարվել
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում փոխհրաձգության արդյունքում հայ է սպանվել: Մոսկվայի դատախազության տվյալներով, երեքշաբթի օրը Խիմկինսկի բուլվարի շրջանում անհայտ անձը ինքնաձիգից գնդակահարել է տան մուտքից դուրս ելնող տղամարդու: «Տուժածը ստացված վերքերից տեղում զոհվել է: Վերջինս 1962 թվականին ծնված Արմեն Մանուկյանն էր»,- հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»` հղում կատարելով Մոսկվայի քաղաքային դատախազության մամլո ծառայությանը: Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (սպանություն): Հանցագործների հետաքննություն է տարվում: