30 հունվարի 2007 - 16:50 AMT
Արման Մելիքյան. Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն չեն հարձակվի Իրանի վրա
Ամենայն հավանականությամբ, Իրանի վրա ԱՄՆ-ն ռազմական հարձակում չեն կատարի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, դա չափազանց վտանգավոր քայլ է, որը կարող է բարձրացնել Իրանի նշանակությունը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: «Եւ հենց դրանից էլ ԱՄՆ-ն պետք է զգուշանան, առավել եւս, որ հարձակումը ծրագրվում է իրաքյան տարբերակով: Ճիշտ է, պատերազմի որոշակի վտանգ գոյություն ունի»,- նշել է Մելիքյանը:
Նշենք, որ Իրանի դեմ պատերազմի համար Ջորջ Բուշի աշխատակազմին անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգեսի համաձայնությունը, որը դեմ է հանդես գալիս իրաքյան պատերազմին: