ԶԼՄ-ներ. Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով![]() 18 մարտի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է «Սպորտ-էքսպրեսը» Bild-ի վրա հղումով: Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի ակումբի հիմնական թիրախն է լինելու առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Առաջիկայում ակումբը մտադիր է բանակցություններ սկսել: Մխիթարյանի Անգլիա տեղափոխվելու մասին լուրերն անընդհատ շրջանառվում են: Դեռ Դորտմունդ տեղափոխվելուց առաջ Մխիթարյանը ցանկանում էր ձեռք բերել »Լիվերպուլը»: 2012-ին նրանով հետաքրքրվում էր «Արսենալը»: 2015-ին Sports.ru-ն հրապարակել էր խորհրդային դպրոցի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը, որոնք այժմ մասնակցում են եվրոպական առաջնություններին: ԱՊՀ երկրներից տրանսֆերների թոփ-11 կազմվել է transfermarkt.de կայքի տվյալների հիման վրա, որի երկրորդ հորիզոնականում Հենրիխ Մխթարյանն է: Նրա անցումը «Շախտյորից» «Բորուսիա» 2013-ին կազմեց 27,5 մլն եվրո` դառնալով պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը ԱՊՀի-ց ֆուտբոլիստների դեպքում: Մխիթարյանը վարկանիշով զիջում է միայն Անդրեյ Շևչենկոյին Ուկրաինայից, որի տրանսֆերը «Միլանից» «Չելսի» 2006-ին կազմեց 46 մլն դոլար: Այս խաղաշրջանում Մխիթարյանը 42 խաղի է մասնակցել գերմանական ակումբի կազմում, 19 գնդակ է իրացրել և 14 գոլային փոխանցում կատարել: Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |