ՀՀ ճանապարհները բաց են. Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

ՀՀ ճանապարհները բաց են.  Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում հնարավոր է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---