Մոտ 600 մշակութային, կրթական միջոցառում ՀՀ-ում՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում![]() 18 մարտի 2016 - 18:20 AMT PanARMENIAN.Net - 2016-ի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ապացուցում է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս մասին ասել էարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում՝Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ 2016-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվի մոտ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառում: «Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շարքում: Հարկ է ընդգծել, որ այս խանդավառությամբ առաջին հերթին ոգեշնչված են երիտասարդները: Հատկապես ողջունելի է, որ ֆրանկոֆոն մշակույթին նվիրված միջոցառումների զգալի մասն անցկացվելու է 200-ից ավելի հիմնական և ավագ, արվեստի և երաժշտական դպրոցներում, համալսարաններում», տեղեկացրել է մալբանդյանը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոն այս մեծ իրադարձությունը, հաջորդելով այն դրական արձագանքին ու հաջողությանը, որը գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի և կազմակերպության մոտ 80 անդամ և դիտորդ երկրների նախարարների և պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ գրանցեց Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը, Ֆրանկոֆոնիան իր բոլոր կողմերով ճանաչելի դարձնելու Հայաստանի ցանկության ևս մեկ դրսևորումն է: Երևանում 2015-ի հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետության արտաքին գործերի նախարարներին: Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության մոտ 500 ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան բանաձևեր։ Նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված էր նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ հոկտեմբերի 10-ին Կրեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |