Փարիզյան ահաբեկչության կազմակերպիչներից մեկը ձերբակալված է

Փարիզյան ահաբեկչության կազմակերպիչներից մեկը ձերբակալված է

PanARMENIAN.Net - Բրյուսելում ձերբակալվել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շղթայի կազմակերպիչներից մեկը՝ Սալահ Աբդելսլամը:

Ինչպես հայտնում է բելգիական DH-ն, նա հայտնաբերվել է Մոլենբեկ թաղամասում հատուկ գործողության ընթացքում: Աբդելսլամը վիրավորվել է:

Ձերբակալվածի երկու եղբայրները ևս մասնակցել են ահաբեկչությանը. նրանցից մեկը պայթեցրել է իրեն ահաբեկչության ժամանակ, մյուսը՝ ձերբակալվել Բելգիայում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 130 մարդ։ Նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---