Թուրքական լոբբին ակտիվանում է Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ![]() 22 մարտի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքական պատմական ընկերակցությունը (TTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է հայկական պահանջներն ու պնդումները հերքելու համար հոդվածներ, տվյալներ և աշխատանքներ հավաքելու գործընթաց սկսելու մասին: Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, հավաքված նյութը հիմք է դառնալու «ցեղասպանության մասին հայտարարությունների» վերաբերյալ գիրք տպելու համար: Գրքերի օրինակները ոչ միայն ցրվելու են երկրով մեկ, այլև ուղարկվելու են արտասահմանցի պատմաբաններին Թուրքական պատմական ընկերակցությունը պետական կառույց է, որը ստեղծվել է 1931 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, մշտապես ունեցել է ակտիվ կապեր տեղի ազգայնականների հետ ակտիվորեն զբաղվել երկրի պատմության խեղաթյուրմամբ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |