Արգենտինահայ ընտանիքին պատկանող «սթեյքհաուզը»` Լոս Անջելեսի լավագույն ռեստորան![]() 23 մարտի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բոզողլյանների ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի Մելռոուզ ավենյուի հայտնի արգենտինյան ռեստորանը ճանաչվել է Լոս Անջելեսի թիվ 1 ռեստորանը: Գնահատականը տվել է ռեստորանների ամրագրման և գնահատման առաջատար Open Table կայքը, հայտնում է Asbarez-ը: Carlitos Gardel արգենտինյան սթեյքհաուզը համարվել է ռեստորաններից լավագույնը` Open Table կայքում ռեստորանների այցելուների արձագանքների հիման վրա: Ռեստորանը բացվել է 1990-ականներին, Բոզողլյանների ընտանիքը ռեստորանի սեփականատերն է և կառավարիչը: Ավելի քան 20 տարի առաջ Կառլիտո և Ազնիվ Բոզողլյանները հիմնեցին ռեստորանը և շատ շուտով ճանաչում ստացան այցելուների շրջանում Բուենոս Այրեսից բերված իրենց բաղադրատոմսերի շնորհիվ, որտեղ նրանք բնակվում էին նախկինում: Բոզողլյանների երեք որդիներից 2-ը Carlitos Gardel-ի անբաժան մասն են` Մաքսիմիլիանն աշխատում է ռեստորանում որպես սոմելիե և կառավարում է գինու մեծ մառանը, իսկ Ժիրայրը ռեստորանի գլխավոր կառավարիչն է: Ազնիվ Բոզողլյանը շարունակում է անձամբ պատրաստել աղանդերային ուտեստները: Ընտանեկան ավանդույթը զգացվում է ամբողջ ռեստորանում, հատկապես երբ գալիս է Կառլիտո Բոզողլյանը` զվարճացնելով հաճախորդներին իր հումորի սուր զգացումով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |