ԶԼՄ. ԻՊ-ն առնվազն 400 զինյալ ունի Եվրոպայում հարձակումների նոր ալիքի համար![]() 24 մարտի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումն ունի նվազագույնը 400 զինյալ, ովքեր հատուկ պատրաստություն են անցել Եվրոպայում մահացու հարձակումների նոր ալիքի համար: Փարիզյան ահաբեկչության ղեկավարը, մինչ սպանվելը, հայտարարել էր, թե ինքը Եվրոպա է մտել 90 հոգուց բաղկացած խմբով, The Associated Press-ին հղումով գրում է Tert.am-ը: Նմանատիպ խմբավորումներում գործող մարդիկ անցել են հատուկ պատրաստվածություն՝ պայթուցիկների պատրաստման, մարտ վարելու և հետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |