Արոնյանը պարտվել է Սվիդլերին Հավակնորդների մրցաշարի հերթական փուլում![]() 25 մարտի 2016 - 00:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 11-րդ փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Պյոտր Սվիդլերին: Փուլի արդյունքներով Արոնյանը կիսում է 4-6-րդ տեղերը՝ 5,5 միավոր հավաքելեվ և մեկ միավորով հետ է մնում առաջատարներ Ֆաբիո Կարուանայից և Վիշվանաթան Անանդից: Սերգեյ Կարյակինը ունի 6 միավոր: Հայ շախմատիստը 10 տուրում 7 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և երկու պարտություն կրել (Անանդից, Սվիդլերից): Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 փուլով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Կարդացեք նաև. Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |