ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-5 ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի SAC-5 վարկի առաջին բաժինը` մոտ 20 մլն դոլարի չափով, Հայաստանը կստանա 2003 թվականի փետրվարի կեսերին: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` 2003 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ: Նրա խոսքերով` հաջորդ տարվա հունվարի կեսերին սպասվում է ՀԲ տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում եւ կընդունվի Հայաստանին հերթական վարկ հատկացնելու մասին որոշումը: Առաջին իսկ վարկաբաժինը կտրամադրվի նիստից 2-3 շաբաթ անց: SAC-5-ի երկրորդ վարկաբաժինը (դարձյալ մոտ 20 մլն դոլար) Հայաստանի կառավարությունը հույս ունի ստանալ մինչեւ 2003 թվականի երրորդ եռամսյակում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---