Հռոմի պապը շնորհավորել է Արգենտինայի հայոց թեմի առաջնորդին հոգևոր ծառայության 25-ամյակի կապակցությամբ![]() 29 մարտի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է ՀԱԵ Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանին` հոգևոր ծառայության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, ծառայության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը տեղի է ունեցել մարտի 22-ին Բուենոս Այրեսում: Տոնակատարությանը մասնակցել են երկրի պետական մարմինների, հայկական այլ եկեղեցիների, Արգենտինայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ: Վաղեմի բարեկամին հասցեագրված Հռոմի պապի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թանկագին եղբայր, մարտի 22-ին հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Ես ևս միանում եմ այդ տոնին և երախտիքի աղոթք եմ հղում: Թող Աստված հատուցի բոլոր բարիքների համար, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն միշտ արգասաբեր լինի: Եվ խնդրում եմ, որ Դուք էլ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Փոխանցեք խնդրեմ իմ շնորհավորանքները հայ համայնքի անդամներին»: Գիսակ Մուրադյանը ժամանել է Բուենոս Այրես 1975 թ.` որպես հոգևոր հովիվ ծառայության անցնելով Սբ Գրիգոր Լուսավորչի տաճարում: 1982-87թթ. նա սովորել է Բուենոս Այրեսի Քեննեդիի համալսարանում և ստացել է հանրության հետ կապերի և լրագրության մասնագետի դիպլոմ: 1990 թ. հոկտեմբերի 7-ին էջմիածնում Գիսակ Մուրադյանը ձեռնադրվել է որպես ՀԱԵ Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ: 1996թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նրան արքեպիսկոպոսի տիտղոս շնորհեց: 1998-2002 թթ. նա Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների կոմիտեի նախագահն է, իսկ 2004թ. դեկտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում: Photo: Asbarez ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |