Այս շաբաթ կորոշվեն Իրան-Հայաստան գազամուղի գործարկման ժամկետները

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շաբաթավա վերջին կմեկնի Իրան` հստակեցնելու Իրան - Հայաստան գազատարի գործարկման ժամկետները: «Թեհրանում մենք կորոշենք, թե երբ կգործարկվի գազամուղը` մարտին կամ ապրիլին», - «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Ա.Մովսիսյանը: Անդրադառնալով գազատարում ռուսական կողմի ներգրավվածության հարցին` նախարարը հայտարարեց. «Նախ, գազատարը մինչեւ չվերջացնենք, անհրաժեշտ շահագործման երաշխիքային ժամկետը մինչեւ չանցնենք, նման խնդիր չի կարող լինել»: Նախարարի խոսքերով, դա կարող է տեւել 3-6 ամիս, ինչից հետո «նոր կարող է խոսք գնալ կառավարման տալու վերաբերյալ»: Արմեն Մովսիսյանի խոսքերով, մեկ-երկու տարի հետո Իրան - Հայաստան գազատարը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության հարց է լուծելու. - «Մեկ-երկու տարի հետո հարավից ներկրվող գազի ծավալները հնարավորություն կունենանք հավասարեցնելու հյուսիսից ներկրվող գազի ծավալներին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---