Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովին է ներկայացրել մի հայտարարություն, որտեղ ԱՄՆ-ին կոչ է արվում դադարեցնել մասնակցել Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել Դարֆուրում ցեղասպանությունը դադարեցնելու համար: «Այսօր մենք Դարֆուրում կատարվող ցեղասպանության վկաներն ենք: Այն հնարավոր դարձավ այն պատճառով, որ միջազգային հանրությունն անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, հրաժարվելով պատժել անցյալ դարի ցեղասպանության կազմակերպիչներին, ինչն էլ հանգեցրեց ցեղասպանության կրկնությանը»,-գրում է հայտարարության մեջ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Համբարյանը հիշեցրել է Միացյալ Նահանգների կողմից Թուրքիային աջակցելու պատմությունը, որն արդեն 92 տարի է, ինչ վարում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն, հատուկ նշելով Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու պատմությունը, որը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, եւ այդ փաստը ժխտող նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատման հետ կապված խնդիրը: ANCA-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին իր «վետոի» համար Հոգլանդի թեկնածության հարցում: Հանձնաժողովում լսումների բացման ժամանակ ներկայացվել է «Ցեղասպանություն եւ իրավունք» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության եւ XX դարի մյուս ցեղասպանությունների մասին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---